116-ամյա ֆրանսիացի միանձնուհին հաղթահարել է կորոնավիրուսը և պատրաստվում է հինգշաբթի նշել ծննդյան 117-ամյակը:

Gerontology Research Group-ը, որը հավաքում է 110 կամ ավելի տարիքի մարդկանց մասին տվյալներ, նշում է, որ ֆրանսուհի քույր Անդրեն՝ ծնունդով Լյուսիլ Ռանդոնը, համարվում է Եվրոպայում առաջին, աշխարհում՝ երկրորդ ամենատարեց մարդը: Առաջինը ճապոնացի Կանե Տանականեն է, որն իր 118-ամյակը նշեց այս տարի հունվարի 2-ին՝ 1lurer.am- փոխանցմամբ տեղեկացնում է euronews-ը:

Ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնում են, որ հունվարի կեսերին միանձնուհու կորոնավիրուսի թեստը դրական է գնահատվել, բայց երեք շաբաթ անց նա ապաքինվել է:

Քույր Անդրեն կույր է, անվասայլակով է շարժվում, բայց շատ կենսախինդ է: Նա իր ախտորոշումը շատ հանգիստ է ընդունել, չի վախեցել, քանի որ, ինչպես ինքն է ասում, մահից ընդհանրապես չի վախենում:

460