Կառավարությունն ի սկզբանե խնդիր է դրել գյուղատնտեսության աջակցության և զարգացման ծրագրերը դարձնել ավելի ու ավելի արդյունավետ՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմանները բարելավելու վերաբերյալ որոշման քննարկման ժամանակ: «Մենք բովանդակային էական փոփոխություններ ենք կատարել գյուղատնտեսության աջակցման գործիքներում, և կարող եմ արձանագրել՝ 2020թ. ընդամենը երկու ոլորտ ունենք, որտեղ աճ է գրանցվել, և այդ ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդտեղ դեր է ունեցել նաև լիզինգային ծրագիրը: Ըստ վարչապետի, 2020թ. ընթացքում լիզինգի ծրագրով ծախսվել է մոտ 9 մլրդ դրամ, 576 շահառուի կողմից ձեռք է բերվել 950 միավոր տեխնիկա, ինչը ՀՀ-ի համար մեծ թիվ է:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում:

663