Այսօր Երևանի կենդանաբանական այգում տեղի ունեցավ Բունկա փղիկի համար հատուկ նախատեսված ցուցասրահի բացումը։ 

Ինչպես գիտենք, ամռանը մեր փղիկը չի ուզում արևի տակ շատ մնալ, այդ իսկ պատճառով այցելուները չեն կարողանում տեսնել փղիկին և դժգոհում են այդ փաստից։ Սույն բացթողումը շտկելու համար կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանի նախաձեռնությամբ ստեղծել են ցուցասրահ, որտեղ այցելուները կունենան հնարավորություն թե ամռանը, թե ձմռանը տեսնել փղիկ Բունկային։

 

Ցուցասրահում ստեղծել են նաև փղիկի պատմական անկյունը, որտեղ ներկայացված են լուսանկարներ իրենց պատմություններով։ 

Ցուցասրահի բացմանը ներկա էին  Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը և ավագանու անդամները։ 

Նշենք, որ հյուրերը շրջել են կենդանաբանական այգում ու ծանոթացել ցուցասրահին։ 

Երեխաների օրը անցավ շատ հագեցած, քանի որ նրանց համար նախատեսել էին հետաքրքիր միջոցառում ծաղրածուներով ու զվարճալի խաղերով։ 

Ցուցասրահի բացման հիմնական նպատակը հնարավորինս հարմարավետ ու հաճելի ժամանց ապահովելն է այցելուների համար, որպեսզի վերջիններս Երևանի կենդանաբանական այգում իրենց պետք է զգան շատ հարմարավետ։ Թիվ մեկ առաջնահերթությունը, որ պարոն Սիմոնյանը խնդիր է դրել աշխատակազմի առջև, այն է, որ մարդիկ որևէ դժգոհություն չունենան։ 

 

Երևանի կենդանաբանական այգու ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանը ողջունի խոսքերով դիմավորեց քաղաքացիներին և հյուրերին։ Հատուկ շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետարանին աջակցության համար և  աշխատակազմին գաղափարը իրականացնելու համար։ Նա հավելեց, որ շատ է կարևորում այս նախաձեռնությունը, քանի որ այս քայլով ավելի հաճելի ու հետաքրքիր են դարձնում  այցելուների ժամանցը Երևանի կենդանաբանական այգում։ Վլ. Սիմոնյանը նաև նշեց, որ սա նախաձեռնված բազմաթիվ ծրագրերից մեկն է, և փոփոխությունները Կենդանաբանական այգում շարունակական են լինելու, որովհետև այգին մեզ համար ոչ միայն աշխատանքային վայր է, այլ նաև մեր կյանքի մի մասը։

Բացման արարողության ժապավենը կտրեց պարոն Սիմոնյանը և գազանանոց այցելած երեխաներից մեկը։

 

Փղիկ Բունկայի պատվին նույնիսկ տորթ էին պատրաստել։ 

Հյուրերը շնորհավորեցին պարոն Սիմոնյանին ցուցասրահի բացման արարողության կապակցությամբ։ 

 

Հեղինակ՝ Թագուհի Մանուկյան

2594