Արցախում ռուսաց լեզվի՝ որպես պաշտոնակն լեզու ընդունելու մասին օրենքը  հնարավոր է  կյանքի կոչվի արդեն մարտ ամսից. այս մասին հայտնում է  wargonzo նախագծի Ստեփանակերտի աղբյուրը:

Ըստ տեղեկությունների  ռուսաց լեզուն կգործի որպես գործնական, աշխատանքային պաշտոնական լեզու, սակայն պետական լեզուն շարունեկալու է մնալ հայերենը:

Օրինագծի նախաձեռնությունը Արցախի խորհրդարանի Ազատ դաշինք ՔՄԴ խմբակցությանն է, որին   միացել են Սամվել Բաբայանի գլխավորած  «Միասնական Հայերնիք» և  Վիտալի Բալասանյանի՝  «Արդարություն» խմբակցությունները:

Աղբյուրը հայտնում է, որ երկուշաբթի օրը նախատեսվում է օրինագիծը քննարկել Կրթության եւ գիտության հանձնաժողովի նիստում: Այնուհետև այն կներկայացվի հանրային քննարկման: Ակնկալվում է, որ մարտին այն կդրվի  քվեարկության: 

Հաշվի առնելով, որ հիմնական խմբակցությունները նույնպես հանդես են եկել՝ որպես օրինագծի մշակողներ՝ կարելի է ենթադրել, որ օրինագծի ընդունման հետ կապված որևէ խնդիր առաջանա:

Նախնական տեղեկությամբ՝ ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակի շնորհումը  էապես ընդլայնելու և օրինականացնելու է Արցախում դրա օգտագործման հնարավորությունը:  Քանի որ ժողովրդի մեջ լայն տարածում ունի և, ելնելով մի շարք կարևոր պատճառներից, որոշում է կայացվել  ընդունել այս առաջարկը: 

 

Հիշեցնենք, որ Արցախում պետական լեզուն կշարունակի  մնալ հայերենը, որին զուգահեռ՝ որպես աշխատանքային լեզու կկիրառվի նաև ռուսաց լեզուն:

 

7421