«Հայոց լեզու և հայ գրականություն» միասնական քննությունից դրական միավորի շեմը չի հաղթահարել 805 հոգի

Հունիսի 14-ին անցկացված «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության նախնական արդյունքները հայտնի են: Գնահատման և թեստավորման կենտրոնից փոխանցում են, որ հայտագրվածների թիվը 5230-ն է, քննությանը մասնակցել է 5142 հոգի: Միջին միավորը եղել է 11.95, դրական միավորի շեմը չի հաղթահարել 805 հոգի կամ մասնակիցների 15.7 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 504 հոգի կամ մասնակիցների 9.8 տոկոսը: 2022 թվականի ցուցանիշները երբ համեմատում ենք 2021 թվականի ցուցանիշների հետ, ստացվում է հետևյալ պատկերը. 2021 թվականին քննությանը մասնակցած դիմորդների թիվը եղել է 4005, միջին միավորը եղել է 12.26: 7.5-ից ցածր միավոր ստացել է 519 հոգի կամ դիմորդների 13 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 386 հոգի կամ դիմորդների 9.6 տոկոսը:
22 Հունիս, 2022 14:15
4806
Դիմորդը հուշաթերթիկով շիշ է տարել քննասենյակ. նրան հեռացրել են
18 Հունիս, 2022 01:44
Հայտնի է միասնական քննությունների մեկնարկային օրը
06 Հունիս, 2022 16:56
Մեկ օրից սպասվում է օտար լեզուներից ընդունելության քննություն. հայտնի է մասնակիցների թիվը
31 Հունվար, 2025 15:32
Մենք կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու. Փաշինյանի գնահատականը Ալիևի ագրեսիվ հայտարարություններին
08 Հունվար, 2025 12:40
Ստեփանակերտում անց է կացվել միասնական քննություն «Հայոց լեզու» առարկայից
14 Հունիս, 2022 18:32