
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Աման Թաթոյանը կարևոր փաստեր է հրապարակել 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ։
Արցախյան պատերազմի ընթացքում իրենց մշտական, հայրենի բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ, անօթևան է դարձել շուրջ 40,000 մարդ՝ զրկվելով իրենց տներից, անձնական իրերից, կենսական տարրական պայմաններում ապրելու հնարավորությունից և այլ իրավունքներից:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է ՀՀ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Ադրբեջանական զինված ուժերի հարձակումների հետևանքով 30 հազար դպրոցական ու մանկապարտեզի տարիքի երեխաներ զրկվել են նաև կրթություն ստանալու իրավունքից։ Վնասվել կամ ավերվել է 12 մանկապարտեզ և 71 դպրոց:
«2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021 հունվարի 28-ը սպանվել է 72 քաղաքացիական անձ, այդ թվում` դաժան վերաբերմունքի, խոշտանգման արդյունքում»,- նշված է պաշտպանի գրառման մեջ:
Վիրավորում է ստացել 163 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ հաշմանդամություն ձեռք բերել:
Նշվում է, որ տվյալներն առանձնացվել են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների հիման վրա: