Հայ ջրացատկորդներն արծաթ են նվաճել Ուկրաինայի բաց առաջնությունում
Առաջնությանը մասնակցում են ներկայացուցիչներ նաև Բելառուսից, Բուլղարիայից, Վրաստանից, Սերբիայից և Հայաստանից։
Հայաստանի ներկայացուցիչներ Վլադիմիր Հարությունյանն ու Վարդան Բայանդուրյանը արծաթե մեդալներ են նվաճել Ուկրաինայի ջրացատկի բաց առաջնությունում, տեղեկացնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից։
Մեր ջրաացատկորդները հանդես եկան սինքրոն մրցաձևի 10 մետրանոց աշտարակացատկում ու գրավեցին երկրորդ տեղը՝ առաջ թողնելով միայն տանտերերին:
Հավաքականի ավագ մարզիչ Հրաչյա Չանդիրյանը տեղեկացրել է, որ տղաները վաղը՝ փետրվարի 18-ին, կմրցեն անհատական 10 մ աշտարակացատկում:
Ուկրաինայի ջրացատկի բաց առաջնությանը, բացի տանտերերից, մասնակցում են ներկայացուցիչներ նաև Բելառուսից, Բուլղարիայից, Վրաստանից, Սերբիայից և Հայաստանից։
17 Փետրվար, 2021 21:47
749
Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար
06 Մարտ, 2026 13:18
Գարիկ Միքայելյանը 48 վայրկյանում 50 մետր է լողում՝ առանց ձեռքերի․ տեսանյութ
23 Փետրվար, 2026 13:05
«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշար. առաջին փուլին ավելի քան 1040 դպրոցական է մասնակցել
05 Նոյեմբեր, 2025 13:19
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
14 Հոկտեմբեր, 2026 18:36
Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
13 Հոկտեմբեր, 2026 21:16
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները
13 Հոկտեմբեր, 2026 19:21
Ուկրաինան շարունակում է հարվածել էներգետիկ օբյեկտներին․ Պեսկով
15 Հոկտեմբեր, 2026 14:05
Օրակարգում Ուկրաինայի հարցով նախատեսված հանդիպումներ չկան․ Պեսկով
14 Հոկտեմբեր, 2026 14:00
Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը օրակարգում չէ․ Ռուբիո
06 Հոկտեմբեր, 2026 15:15