1869 թ. փետրվարի 19-ին Լոռիում ծնվեց հայ գրականության ապագա հանճարը` Հովհաննես Թումանյանը: Հայաստանում այս օրը ընդունված է համարել գիրք նվիրելու օր:
Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Araratnews.am-ը նախաձեռնել է հայտնի մարզիկների հետ շարք՝ սիրելի գրքերը, որոնք նրանք խորհուրդ կտան ընթերցելու:
Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը խորհուրդ է տալիս ընթերցել Հովհաննես Թումանյանի գրքերը։ Առանձնացրեց հեքիաթները, որոնք մանկական են, սակայն երբ մեծերն են ընթերցում և խորանում, հասկանում են, որ դա փլիլսոփայություն է։ Եթե ընթերցել են, նորից թող ընթերցեն, որովհետև, որքան կարդաս միևնույն է իրենից ինչ-որ բան կա սովորելու։
Կան նաև գրագրեր, որոնք գրել է տարիներ առաջ, բայց մինչև հիմա շատ արդիական է, կարդում ես և մտածում ես, որ դա մեր ներկայիս կյանքն է նկարագրում։
«Հիմա կարդում եմ Հովհաննես Թումանյանի «Ընտիր Երկեր» ժողովածուն»,- ասաց Նազիկը։
Հեղինակ՝ Թագուհի Մանուկյան