Pantone գույների ինստիտուտը ներկայացրել է գարնան և ամառվա հիմնական երանգների կանխատեսումը, հավաքելով դրանք երեք ոգեշնչող ներկապնակների։
Pantone -ի գունային միտումների կանխատեսումը առաջարկում է սեզոնային ոգեշնչում, գունային հրահանգների բանալին, ներդաշնակությունը, ինչպես նաև նորաձևության, կոսմետիկայի, դիզայնի մեջ դրանց կիրառման նյութերն ու հնարավորությունները:
«Վերջին սեզոնների գունավոր դրամայից հետո, 2021 թվականի գարուն-ամառ սեզոններում մենք մտնում ենք ավելի հանգիստ և բնական գույների սեզոն, որոնք ակնարկում են չմշակված ներկերի ազդեցությունն և վերամշակումը»,- ասվում է Pantone- ի մամուլի հաղորդագրության մեջ:
Այսպիսով, Ամառային ծաղկեփունջ պալիտրայի անվան տակ ներառվում է գունատ ծխագույն գույները, որը զուգորդվում է էկզոտիկ վարդագույնով և խոտածածկ կանաչով։
Գամմա Արբեցնողը հիացնում է վառ դեղինով , նարդոսի և սառը կանաչ գույներով յուղալի-սպիտակի թարմությամբ։
Պալիտրա Սթրեսների բարձրացումը կավելացնի նուրբ կապույտ, թխկու կարմիր, մանուշակագույն և սառը նարնջագույն հակադրումները։
Թագուհի Մանուկյան