ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 104 նոր դեպք, 3 մահ

Փետրվարի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170506 դեպք, որոնցից 162098-ն` առողջացած, 3167-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4438 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 707329 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3198 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 104 նոր դեպք: Ունենք 104 առողջացած և 3 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 803 է:
22 Փետրվար, 2021 15:09
736
Վերջին 14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք
26 Հունիս, 2025 12:12
ՀՀ-ում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, կորոնավիրուսի հարուցիչներ. ինչ անել բարդություններից խուսափելու համար
25 Հոկտեմբեր, 2024 15:48
Վերջին 7 օրում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 22.5%-ով. ԱՆ
15 Հոկտեմբեր, 2024 14:54