SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ փետրվարի 22-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սիմոն Հարությունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Պողոսյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 34-104 հոդվածների (սպանության փորձ), 175 հոդվածի 3-րդ մասի (ավազակային հարձակում) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Քաջազնունի 6/7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետի վրա բժշկական դիմակով դիմակավորված դեռևս անհայտ անձի կողմից մարտական նռնակով ավազակային հարձակում կատարելու փաստով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործը տարադրամի կետից հափշտակել է մոտ 29 միլիոն դրամ։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում: