Անհայտ անձը տարադրամի փոխանակման կետից մոտ 50 մլն դրամ է հափշտակել, հեռանալիս՝ նռնակ նետել
Փետրվարի 19-ին՝ ժամը 14:21-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Երևանի Քաջազնունու փողոցում կատարվող ավազակության մասին հաղորդում է ստացվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ անհայտ անձը հիշյալ փողոցում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակցին սպառնացել է ատրճանակի նմանվող առարկայով ու նռնակով և հափշտակել, նախնական տվյալներով, մոտ 50 միլիոն դրամ: Ավազակություն կատարած անձը հեռանալիս նռնակը նետել է տարադրամի փոխանակման կետի տարածք: Այն չի պայթել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
24 Փետրվար, 2021 18:08
833
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 8-ին
08 Օգոստոս, 2026 10:48
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 25-ին
25 Հուլիս, 2026 20:28
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին
18 Հուլիս, 2026 10:09
Աշոտ Զաքարյանը և Շալվա Շենգելիան քննարկել են համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հնարավորությունները
22 Հուլիս, 2026 14:21
Փոխանակման աճուրդ՝ կարևոր քայլ Հայաստանի պետական պարտքի կառավարման ռազմավարության և ֆինանսական կայունության համար
17 Դեկտեմբեր, 2024 19:40
Նոր մանրամասներ երեկ Երևանում մարտական նռնակով զինված՝ տարադրամի փոխանակման կետից կատարված ավազակային հարձակման դեպքից․ հանցագործը հափշտակել է մոտ 29 միլիոն դրամ․ shamshyan.com
23 Փետրվար, 2021 16:45
Պռոշյանում մոտոցիկլը բախվել է դիսպետչերական կետին․ կան վիրավորներ
11 Օգոստոս, 2026 19:25
Կասեցվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
03 Օգոստոս, 2026 19:42
Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է
27 Փետրվար, 2026 15:08