Հայաստանի բռնցքամարտի նախագահի ընտրությունների ժամանակ ԱԻԲԱ-ն պատվիրակ կուղարկի Հայաստան:

Այս մասին հայտնել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը Բուլղարիայում ընթցող բռնցքամարտի միջազգային մրցաշարի ժամանակ:

«Մենք Հայաստան կուղարկենք ԱԻԲԱ-ի պատվիրակին, որպեսզի ամեն ինչ՝ այդ թվում ընտրությունները ընթանան նրա հսկողության ներքո՝ազնիվ ու առանց խնդիրների: Մեզ համար կարևր է, որ ֆեդերացիայի նորնտիր նախագահը առաջնային դիրքերում պահի ոչ թե իր ամբիցնաները, այլ՝ բռնցքամարտի արժեքները: Իմ պլաններն են աշխատանքը սկսել ազգային ֆեդերացիաների հետ և օգնել յուրաքանչյուր երկրին, որպեսզի յուրաքանչյուր երկրում բռնցքամարտը դառնա ամենամասսայական մարզաձևը: Ես Հայաստանի բռնցքամարտի մասին շատ բան գիտեմ: Առհասարակ Հայաստանում տաղանդավոր ու շնորհալի մարզիկներ շատ կան, և մենք գալու ենք Հայաստան ու փորձելու ենք ամեն ինչով աջակցել նրանց»,- ասել է նա:

 

24 Փետրվար, 2021 17:39
145
; ;