
«Ռեստարտի» անդամ Դավիթ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ես գնում եմ Հրապարակ հեղափոխության համար ու գնում եմ այն պաշտպանելու:
Այս պահին ունենք այն ինչ ունենք, քրեաօլիգարխիկ ռեժիմը դեռ կա, ունեն լծակներ ու զոռբայությամբ ուզում են հետ գալ, նշեմ, որ հենց ներկայիս իշխանությունների դերը դրանում քիչ չի:
Գիտեմ որ 2018-ի շատ առողջ ուժեր հիասթափվել են ու կասեն, թե հեղափոխությունը վաղուց էլ չկա, կներեք, ընկերներ, ես այդպես չեմ մտածում, հուսով եմ շատ բան դեռ կարելի է փոխել:
Կարծում եմ, որ բախում կլինի, եթե հրապարակում քիչ մարդ լինի, որովհետև հները միայն թույլի վրա են հարձակվում, ու եթե զգան թուլությունը, հրապարակում հավաքված մարդկանց համար ծանր կլինի:
Ես գնում եմ հրապարակ ոչ թե անձի կամ քաղաքական ուժի համար, այլ սկզբունքերի, որոնք շատ են խոցվել, բայց չեն վերացել»: