
Մեկ րոպե լռությամբ և խոնարհումով մեր բոլոր զոհված զինվորների, սպաների, եղբայրների հիշատակին հարգանքի տուրք մատուցենք: Այսօրվա հավաքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես սկսեց Հանրապետության հրապարակից:
Պարոնայք սպաներ, գեներալներ, զբաղվեք Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգության պահպանմամբ: Սա իմ հրամանն է և, որևէ մեկը չի կարող համարձակվել դրժել այդ հրամանը:
Վարչապետը ապա պարզաբանեց, թե ինչ է տեղի ունեցել. «Այսօր, այո, մեր բանակին, մեր զինված ուժերին ոմանք փորձել են ներքաշել հակաժողովրդական, հակասահմանադրական պրոցեսների մեջ, և այսօր ես հստակ գնահատել եմ, որ ԳՇ կողմից նախաձեռնված հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, և ժողովուրդը թույլ չի տա ռազմական հեղաշրջում Հայաստանի Հանրապետությունում: Բայց ես ուզում եմ նաև ասել, որ ժողովուրդ ջան, մեր բանակը մեր բանակն է, մեր սիրելի, մեր կողմից պաշտելի, և ես համոզված եմ, որ շատ գեներալներ և բարձրաստիճան սպաներ այդ հայտարարությունը ստորագրել են իրենցից ավելի բարձրաստիճան հրամանատարների հրամանի ներքո»,- ասաց ՀՀ վարչապետը, հավելելով, որ իր ասելիքը մեկն է՝ պարոնայք, զբաղվում եք ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ: