Լուկաշենկոն խոստացել է իշխանությունը չփոխանցել իր որդիներին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է վարկածը, ըստ որի նա մտադիր է իշխանությունը փոխանցել իր ավագ որդուն: Լուկաշենկոն վստահեցրել է, որ իր ընտանիքում այդ հարցը երբևէ չեն քննարկել և «չի էլ կարող քննարկվել»: «Ինձանից հետո իմ երեխաներից ոչ մեկը Բելառուսի նախագահ չի դառնա»,- ասել է Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար կազմի ընտրության նախաշեմին:
Լուկաշենկոն, որի խոսքերը մեջբերում է Բելառուսի նախագահի կայքը, հայտարարել է նաև, որ ԱՕԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում իր ավագ որդին՝ Վիկտորը, կլքի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնը և քաղծառայող չի լինի:
Աղբյուր՝ 1in.am
26 Փետրվար, 2021 21:34
745
Լուկաշենկոն ջոկատի մարզումների ժամանակ ցուցադրել է մարտական հնարք․ տեսանյութ
16 Հոկտեմբեր, 2026 17:57
Հուսով եմ, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահության պատվավոր գործառույթը․ Լուկաշենկո
09 Հոկտեմբեր, 2026 12:06
Ես ձեզ խնդրում եմ՝ մի շտապեք հեռանալ ԵԱՏՄ շուկայից․ Լուկշենկոն դիմել է ՀՀ-ին
02 Հոկտեմբեր, 2026 14:38