
«Ես հիմա ուզում եմ ասել, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի այդ հայտարարությունը ապօրինի է»,- Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի` ԶՈՒ ԳՇ-ն որդեգրել է ընդդիմադիր դիրքորոշում, որով խախտել է ՀՀ Սահմանադրությունը։
«Գլխավոր շտաբի հայտարարությունն անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը գլխավոր շտաբի պետի պաշտոնից։ Մյուս կողմից, ես էլի եմ ուզում ասել, որ այս հանգամանքը Զինված ուժերում վենդետաների հիմք չպետք է տա։ Կապ չունի` ով է ստորագրել այդ թուղթը, ով չի ստորագրել։ Այդ թուղթը ստորագրելու որոշումը կայացվել է Օնիկ Գասպարյանի առաջարկությամբ և Սերժ Սարգսյանի դրդմամբ։ Նորից պիտի ասեմ՝ Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, իսկ մյուսները պետք է վերադառնան իրենց ծառայության վայրեր։ Օնիկ ջան, դու մեծ սխալ ես թույլ տվել։ Դու քո ղեկավարի հրամանները չես կատարել, այլ կատարել ես մերժվածի հրամանները, իսկ դա ամենամեծ դավաճանությունն է»,- հայտարարեց Փաշինյանը։