«Ես որպես համերաշխության միջոց առաջարկեցի անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետը հանրահավաքին:
«Այդ առաջարկությունը առաջին հերթին ուղղված էր խորհրդարանական ուժերին, և խորհրդարանական ուժերը հունվարին, փետրվարին, այսինքն՝ մինչև փետրվար շարունակաբար մերժում էին այդ առաջարկը: Եվ մենք ասացինք, որ եթե ընդդիմությունը, առավել ևս՝ խորհրդարանական ընդդիմությունը և Վազգեն Մանուկյանի կողմից ղեկավարվող 17-ի շարժումը մերժում են այդ առաջարկը, ուրեմն իմաստ չունի ի հեճուկս անել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բայց այսօր ուժերից մեկի ղեկավարը` Էդմոն Մարուքյանը, հայտարարել է հետևյալը, որ մենք դեռ էն ժամանակվանից ընտրություններ անելու առաջարկը արել ենք ընտրություններ չանելու համար: Այսինքն՝ դա եղել է ձևական առաջարկ: Մենք սպասել ենք, որ իրենք մերժեն, իրենք էլ մերժել են, և մենք այսպես ասած՝ ի սկզբանե պլանավորված ձևով մերժել ենք խորհրդարանական ընտրությունների առաջարկը»,- ասաց Փաշինյանը։- Ես պաշտոնապես այստեղից ուզում եմ ասել հետևյալը, որ եթե խորհրդարանական ուժերը կընդունեն մեր դեռևս դեկտեմբերի վերջին ձևակերպված առաջարկը, մենք ամենևին ձև չենք արել: Մենք ասել ենք, մենք մեր խոսքի տերն ենք: Եվ այդ առաջարկը խորհրդարանական ուժերի կողմից ընդունվելու դեպքում կհամաձայնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների»: