ԵՏՀ-ում նշել են հունվարին ԵԱՏՄ-ում առավել շատ թանկացած ապրանքները

Եվրասիական տնտեսական միության տարածքում 2021թ. հունվարին առավել շատ թանկացել է շաքարավազը, կարտոֆիլը և արևածաղկի ձեթը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի օգնական Իյա Մալկինան:
Մալկինան նշել է, որ շաքարավազը 2020թ. հունվարի համեմատ թանկացել է 56,9%-ով, կարտոֆիլը՝ 33,5%-ով, իսկ արևածաղկի ձեթը՝ 29,5%-ով:
«Ալկոհոլի, կաթի և աղի գներում էական փոփոխություն չի եղել, աճը կազմել է համապատասխանաբար 3,8%, 4% և 4,2%»,- նշել է Իյա Մալկինան:
ԵՏՀ նախագահի օգնականը նշել է, որ Հայաստանում լրջորեն թանկացել են կարտոֆիլն ու թարմ բանջարեղենը: Աճը կազմել է համապատասխանաբար 12,2% և 30,1%:
04 Մարտ, 2021 03:44
842
Արցախում անչափահաս ունեցող ընտանիքներին կտրամադրեն ձեթ և շաքարավազ
06 Հուլիս, 2023 15:21
Կարագն ու ձեթը էժանացել են. որ մթերքների գներն են աճել
08 Ապրիլ, 2022 16:10
Ռուսաստանը կսահմանի արևածաղկի ձեթի արտահանման քվոտա
31 Մարտ, 2022 20:24
Արցախում անչափահաս ունեցող ընտանիքներին կտրամադրեն ձեթ և շաքարավազ
06 Հուլիս, 2023 15:21
Ռուսաստանը որոշել է ժամանակավոր դադարեցնել հացահատիկի ու շաքարավազի արտահանումը երկրից
11 Մարտ, 2022 14:13
Շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ առկա չէ. ՄՊՀ
07 Հուլիս, 2021 23:23
Մեր երկրում սննդամթերքի պակասուրդի առարկայական պատճառներ չկան․ «Հայաստանի Հանրապետություն»
15 Մարտ, 2022 14:39