«Հարցերս ուղղում եմ պարոն Վարդազարյանին՝ հույս ունենալով, որ երբևէ կպատասխանի այս հարցերին»,- ասել է Լիլիթ Ստեփանյանը։

«Մեծ մտածողներից մեկը մի առիթով ասել է՝ երբ էլ չգիտես ինչ ասես, ասա ճշմարտությունը»։

Ստեփանյանի խոսքերով, ճշմարտությունն այն է, որ պարոն Վարդազարյանը, լինելով ԲԴԽ նախագահ, արել է քաղաքական հայտարարություն, որն իր էությամբ, տրամաբանությամբ, իմաստով, բովանդակությամբ կոչ էր կամ մարտակոչ էր դատավորներին՝ նրանցից ակնկալելով որոշակի գործողություններ կամ որոշակի վարքագիծ։

Պատգամավորը նշեց, ըստ Վարդազարյանի, այսօր դատական համակարգը կայուն է, ամուր է, անկախ է։ Ջինը բաց է թողնված, և որևէ մեկը այսօր չի կարող զանգել դատավորին։ Հետո շեշտում է, որ իր կոչը  դատավորներին ուղղված էր այն առումով, որպեսզի նրանք զսպվեն, իսկ մեծամասնության կարծիքով՝ չսպման կոչ էր։ 

Հետաքրքիր է՝ այս երկու պնդումների մեջ պարոն Վարդազարյանը հակասություն չի՞ տեսնում։ 

«Կարո՞ղ ենք արդյոք եզրակացնել, որ կար ժամանակ, որ ՀՀ դատական համակարգը կայուն, անկախ և ամուր չէր,և այնուամենայնիվ գտնվում էին մարդիկ, որոնք զանգում էին դատավորներին։ Կարծում եմ՝ սա ինչ-որ չափով նաև խոստովանություն էր։ Հիմա չեմ կարողանում հասկանալ, պարոն Վարդազարյանը իր համաձայնությո՞ւնն է հայտնում, որ այսօր ՀՀ դատական համակարգը կայուն է, ամուր է, անկախ, թե՞ անհամաձայնություն է հայտնում»,- ասել է Ստեփանյանը՝ հավելելով, որ  պարոն Վարդազարյանը նշում է, որ այդ կոչով փորձ է արել փոխանցել իր ակնարկը դատավորներին, որպեսզի նրանք մնան օրենքի և իրավունքի շրջանակներում։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

Թագուհի Մանուկյան

1751