
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույցե տվել «Ռուսական միտք» ամսագրին, որի շրջանակներում խոսել է Թուրքիայի նկատմամբ ՆԱՏՕ-ի դիրքորոշման վերաբերյալ:
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս իր անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին(ՆԱՏՕ) եւ այս կապակցությամբ կրում է մի շարք դաշինքային պարտավորություններ:
Դրա հետ միասին, Թուրքիայի ղեկավարությունը ձգտում է վարել անկախ, ազգային ուղղվածություն ունեցող արտաքին քաղաքականություն: ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների կողմից Անկարան քննադատվում է հենց այն պատճառով, որ կուրորեն չի հետեւում Վաշինգտոնի գծին եւ անկախությանը` պաշտպանական սեփական կարողությունն ապահովելու միջոցների ընտրության հարցում: Գործը հասնում է որոշակի ոլորտներում Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառմանը:
Թուրքական օրինակով կարելի է պարզ տեսնել, թե ՆԱՏՕ-ի ներսում իրականում ինչպիսի իրավիճակ է ժողովրդավարության հետ», - ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը: