Բանկը Symbiotics S.A. շվեյցարական ընկերության և վերջինիս կողմից կառավարվող ֆոնդերի հետ ս/թ փետրվար ամսին ստորագրել է մոտ 12.0 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային պայմանագրեր՝ ուղղված Հայէկոնոմբանկի ռազմավարական գերակայություններից մեկի՝ ՀՀ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:
  

Բանկի և Symbiotics S.A. միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 2016թ.-ին, և մինչ այժմ կողմերի միջև կնքվել է ավելի քան 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք թվով 10 վարկային պայմանագիր։

689