2021թվականի փետրվարի 19-ի իմ որոշման համաձայն Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների մինչև 8,10,12,14 և 16 տարեկան դպրոցականների մասնակցությամբ կազմակերպվեց և անցկացվեց պատանիների շախմատի 2021 թվականի մարզային առաջնություն, որը նվիրված էր Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: 

«Պատանիների շախմատի մարզային առաջնության մրցումների ընթացքին հետևելու նպատակով մարտի 5-ին այցելեցի Գավառի թիվ 4 հիմնական դպրոց:

Շրջայց կատարեցի դասասենյակներում, հետևեցի խաղերի ընթացքին:

Ուրախությունս հայտնեցի շախմատ մարզական խաղի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու և ակտիվ մասնակցության համար։

Քանզի նրանք իրենց մասնակցությամբ արժանի հարգանքի տուրք են մատուցում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած մեր հերոսների հիշատակին: Նշեցի,որ այդ մրցաշարը պետք է դառնա ամենամյա՝ տարեց տարի ավելի մեծ թվով մարզիկներ ընդգրկելով խաղերում:

Ողջունեցի նրանց և նրանց մարզիչներին՝ցանկանալով ավելի մեծ խաղեր և բազում հաղթանակներ։

Շախմատի մարզային փուլին մասնակցեցին տարածքային փուլի արդյունքում հաղթող ճանաչված 68 դպրոցականներ: Առաջնությունն անցկացվեց ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն:

Առաջնության արդյունքներով կձևավորվի մարզի հավաքական թիմը, որը մարտի 20-29 կմասնակցի Հայաստանի պատանիների և աղջիկների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ փուլին:

Զրուցելով մարզիչների հետ՝ խոստացա այս տարի ևս աջակցել շախմատի կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերում մասնակցություն ունեցող դպրոցականներին»:

06 Մարտ, 2021 16:53
228
; ;