Դիլիջանում ընթանում են կոմունիկացիաների լիարժեք գործունեության ապահովմանն ուղղված ակտիվ ​աշխատանքներ​​՝ տեղեկանում ենք Դիլիջանի համայնքապետարանից: 

Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանի հանձնարարությամբ շարունակվում են ճանապարհներին առաջացած​ ձնագոյացությունների մաքրման և փողոցային լուսավորության կարգավորման աշխատանքները։

Գիշերային լուսավորության լապտերները փոխարինվում են ժամանակակից գերխնայող (LED) լապտերներով։

428