Արցախի Հանրապետության նախագահ  Արայիկ Հարությունյանն  այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և բնակիչների հետ տեղում քննարկել օրախնդիր հարցերը:

Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան գրառումից, որում ասվում է․

«Հարգելի ՛ հայրենակիցներ,

 

Այսօր այցելել եմ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և բնակիչների հետ տեղում քննարկել օրախնդիր հարցերը: Հերոսական պայքարի գնով պահած համայնքում զարգացման լայնածավալ ծրագրեր ենք նախատեսում»:

 

Բնակիչների հետ զրույցում նախագահ Հարությունյանը նշել է, որ թեև թշնամին ամեն կերպ փորձում էր գրավել Կարմիր Շուկան, բայց ձախողեց։

 

«Հասկանալի է, որ ամեն ձեւով թշնամին ուզում էր Կրասնի բազարը վերցնի, ձեր շնորհիվ, մեր տղաների շնորհիվ հաջողվել է պահել, իսկ Թաղավարդի մի մասը կորցրել ենք: Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ անում էին, որ մենք հանձնենք, բայց ասեցինք` դուք մոռացեք Կարմիր Շուկան, դա բացառվում է, հակառակը շինարարական աշխատանքները ակտիվանում են, եւ առաջիկա 3-4 տարում միայն շինարարություն է լինելու»,-ասաց նա:

964