ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի’ կանայք,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

Գարնանային այս գեղեցիկ տոնի խորհուրդն իր մեջ կրում է այն կենսատու առաքելությունը, որ ունեք մեր կյանքում։ Դուք մարմնավորում եք իրեղեն հույսն ու հավատը, սերը` գեղեցկության ու բարության հետ այդ ամենը միավորելով մեր ընտանիքներում և շրջապատում:

Սիրելի’ կանայք, Ձեր մեջ ամփոփված են մարդկային ամենավեհ արժեքները. դուք նոր կյանքի ու հարատևության խորհրդանիշն եք, մաղթում եմ, որ լինեք արժևորված ու սիրված, մաղթում եմ Ձեզ անձնական ու ընտանեկան երջանկություն, աշխատաքային ձեռքբերումներ, ներշնչանք՝ լավ ու բարի նախաձեռնությունների համար։

Մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի կապակցությամբ մաղթում եմ, որ մեր գարունները միշտ խաղաղ լինեն։

Թո՛ղ միշտ խաղաղություն ու բարօրություն լինի ձեր ընտանիքներում, մեր հայրենիքում և ամենուր։

465