Նրա այդ շտապողականությունը պայմանավորված է հայաստանյան առաքելության ընթացքում Մարիան Քլարկ–Հաթինգի թույլ տված ինչ-որ սխալներով:

ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան  գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ–Հաթինգը հապճեպ լքել է Հայաստանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ԱԳՆ-ում մեր աղբյուրը: Նրա խոսքով` այդ շտապողականությունը պայմանավորված է հայաստանյան առաքելության ընթացքում Մարիան Քլարկ–Հաթինգի թույլ տված ինչ-որ սխալներով: Այլ կերպ ասած՝ ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարն ինչ-որ հարցում իրեն ճիշտ չի դրսևորել:

Թե ինչ սխալների մասին է խոսքը, պաշտոնական աղբյուրներն առայժմ լռում եմ:

Mediaport  Տելեգրամ- ալիքի տեղեկություններով, սակայն , ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել  հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, ինչի հետևանքով, ՀՀ իշխանությունները նրան հայտարարել են «պերսոնա նոն գրատա»:

Նշենք, որ Մարիան Քլարկ–Հաթինգը ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ստանձնել է ընդամենը 2020 թ. հուլիսին։ Մինչ այդ՝ 2016–2020 թթ․, որպես ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ պաշտոնավարել է Մալայզիայում։



Աղբյուր՝ armeniasputnik.am

08 Մարտ, 2021 22:33
839
; ;