Մանկապարտեզների ավագ խմբերի գործունեությունը կարտոնվի մինչև սեպտեմբերի 15-ը

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են.
«Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի գործունեությունը կարտոնվի մինչև սեպտեմբերի 15-ը:
Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով, որ, համավարակով պայմանավորված, դպրոցներում ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից»:
19 Օգոստոս, 2020 21:30
947