
Քանյե Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության մասին լրատվամիջոցներն իմացել են այս տարվա հունվարին, սակայն զույգի հարաբերություններում խնդիրների մասին լուրերը պտտվում էին դրանից ամիսներ առաջ։ Ռեփերը բազմաթիվ անգամներ տգեղ հայտարարություններ է արել կնոջ հասցեին։ Նա պնդել է, որ ՔԻմը փորձել է ազատվել իրենց առաջնեկից՝ Նորթից, երբ իմացել է հղիության մասին։ Բացի այդ՝ նշել է, թե Քիմը ցանկացել է իրեն հոգեբուժական հիվանդանոց ուղարկել։
Սկզբնական շրջանում, երբ Քիմի եւ Քանյեի ամուսնալուծության փաստաթղթերը հայտնվել են դատարանում, օգտատերը եզրակացրել են, որ ամուսինները խաղաղ են բաժանվել։ Այդ ժամանակ լրագրողները տեղեկատվություն էին հրապարակել, թե զույգը կարողացել է փոխադարաձ համաձայնությամբ հարթել ունեցվածքը կիսելու ու երեխաների դաստիարակությանը վերաբերող բոլոր տարաձայնությունները։
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում: