
Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թյերի Բրենթոնը հույս ունի, որ ԵՄ-ում միասնական սանիտարական հավաստագիրը կստեղծվի հունիսի սկզբում, հաղորդում է Europe 1 ռադիոկայանը:
Բրենթոնը նշել է, որ հավաստագիրը կպարունակի տեղեկատվություն մարդու պատվաստման, վարակվելուց հետո ապաքինվելու, կորոնավիրուսի թեստ հանձնելու եւ բացասական արդյունքի մասին: «Հավաստագիրը կարող է լինել ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային»,-հավելել է եվրահանձնակատարը: Նրա խոսքով՝ փաստաթուղթը հասանելի կլինի ԵՄ բոլոր լեզուներով:
Բրենթոնը պարզաբանել է, որ հավաստագիրը պետք է հայտնվի հունիսի սկզբում, այն կհեշտացնի ԵՄ տարածքում տեղաշարժվելն ու դրական ազդեցություն կթողնի զբոսաշրջության վրա:
Եվրահանձնաժողովն անցած տարվա աշնանը կնքել էր վեց պայմանագիր պատվաստանյութ արտադրող արեւմտյան ընկերությունների հետ դրանք ԵՄ պետություների համար պատվիրելու նպատակով: Pfizer, Moderna, AstraZeneca եւ Johnson & Johnson ընկերությունները կարողացել են արտադրել պատվաստանյութերն ու ստացել են արագացված ընթացակարգով թույլտվություն դրանք ԵՄ երկրներին մատակարարելու համար:
AstraZeneca-ն կնվազեցնի կորոնավիրուսի դեմ ԵՄ-ին մատակարարվող պատվաստանյութերի թիվը 2021 թվականի առաջին եռամսյակում՝ 40 միլիոնից հասցնելով 30 միլիոնի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Աղբյուր՝ news.am