Շվեդիայի առողջապահության վարչությունը որոշում է կայացրել դադարեցնել բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության դեղամիջոցի պատվաստումը, հայտնում է ՌՏ-ն:

«AstraZeneca պատվաստումը կասեցվել է որպես նախազգուշական միջոց՝ մինչ EMA-ի հետաքննության պատասխանը»,- ասված է վարչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կարևոր է դադարեցնել պատվաստումը, չնայած այն հանգամանքին, որ պատվաստանյութը բավականին հայտնի է:

Վարչությունը նաեւ տեղեկացնում է, որ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք արյան հյուսվածքի տեսքով կողմնակի ազդեցությունները պայմանավորված են պատվաստանյութի օգտագործմամբ:

Հիշեցնենք, որ երեկ Իռլանդիան եւ մի շարք երկրներ նույնպես կասեցրել են AstraZeneca-ով պատվաստումը, այն բանից հետո, երբ Նորվեգիան ահազանգել է, որ պատվաստումից հետո մահվան դեպք է ունեցել եւ երեք հոսպիտալացված անձ, որոնց արյան մեջ նվազած է եղել տրոմբոցիտների քանակը։

602