
Նիդերլանդների կառավարությունը որոշում է կայացրել 2 շաբաթով դադարեցնել AstraZeneca-ի կողմից մշակված՝ կորոնավիրուսի պատվաստանյութի օգտագործումը (մինչև մարտի 28-ը ներառյալ)»,- տեղեկացնում է ՌԻԱ-ն։
«Հիմնվելով նոր տեղեկատվության վրա՝ Հոլանդիայի դեղամիջոցների վարչությունը (CBG) խորհուրդ է տվել որպես նախազգուշական միջոց եւ սպասելով հետագա հետաքննությանը՝ դադարեցնել կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը»,- նշված է կառավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Երկրի առողջապահական մարմինները որոշում են կայացրել չեղարկել AstraZeneca-ի պատվաստումների 43 հազար նշանակումները:
Նշենք, որ այսօր Վրաստանում մեկնարկեց կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ով պատվաստումը։ Առաջինը երկրում ուղիղ եթերում պատվաստվեց Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն: Պատվաստվելուց հետո Իմնաձեն նշեց, որ իրեն «հրաշալի է զգում»:
Ըստ երևույթին, Վրաստանում դեռևս տեղյակ չեն եղել Նիդերլանդների կառավարության հայտարարության մասին։
Պաատա Իմնաձեին մաղթում ենք հաջողություն և քաջ առողջություն։
Հ․Գ․ Իռլանդիան նույնպես կասեցրել է AstraZeneca-ով պատվաստումը, այն բանից հետո, երբ Նորվեգիան ահազանգել է, որ պատվաստումից հետո մահվան դեպք է ունեցել եւ երեք հոսպիտալացված անձ, որոնց արյան մեջ նվազած է եղել տրոմբոցիտների քանակը։
Մարիամ Գեւորգյան