Դանիացի և նորվեգացի մի խումբ գիտնականներ վերլուծել են թրոմբոզի դեպքերը Oxford-AstraZeneca-ով COVID-19-ի դեմ օգտագործելուց հետո և պարզել, որ բացարձակ ռիսկերը փոքր են պատվաստումների ապացուցված առավելությունների համատեքստում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The BMJ ամսագրում։
Վերլուծության համար օգտագործվել են երկու երկրների առողջապահության համազգային ռեգիստրների տվյալները։ Նմուշառման մեջ են ընդգրկվել Դանիայում՝ 148 792 մարդ (միջին տարիքը 45 տարեկան, 80% կին) եւ Նորվեգիայում՝ 132 472 մարդ (միջին տարիքը 44 տարեկան, 78% կին), որոնք Oxford-AstraZeneca-ի առաջին չափաբաժինն են ստացել 2021 թվականի փետրվարի 9-ից մինչեւ 2021 թվականի մարտի 11-ը:
Գիտնականները հետեւել են 28-օրյա հիվանդանոցային ցուցանիշներին՝ կապված զարկերակային բարդությունների, երակային թրոմբոէմբոլիայի, թրոմբոցիտոպենիայի, պատվաստված մարդկանց շրջանում արյան մակարդման խախտումների եւ արյունահոսությունների հետ եւ համեմատել երկու երկրների բնակչության ակնկալվող ընդհանուր ցուցանիշները:
Ուսումնասիրության ընթացքում պատվաստված խմբում գրանցվել է 59 երակային թրոմբոէմբոլիկ դեպք, ընդհանուր բնակչության շրջանում հիվանդացության մակարդակի հիման վրա սպասվող 30-ի համեմատ: Oxford-AstraZeneca-ի 100.000 պատվաստումների դիմաց սա հավասարազոր է 11 դեպքի:
Հիշեցնենք, որ այսօր Մոլդովայի նախագահը պատվաստվել է AstraZeneca-ով COVID-19-ից։