ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է պոլիկլինիկաների, հիվանդանոցների աշխատողներին պարտադիր «AstraZeneca»-ով պատվաստելու մասին մամուլում շրջանառվող լուրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը նշել է, որ դրանք անհիմն մեղադրանքներ են:

«Նախ, նախարարությունը նման խնդիր չի դրել իր առջև: Դրանից բացի, վերջին օրերին Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացն ակտիվ թափ է ստացել և բնականոն ընթացքով աշխատանքները շարունակվում են՝ շնորհիվ մեր քաղաքացիների իրավագիտակցության բարձր մակարդակի: Հայաստանն ունի բավարար չափով պատվաստանյութ ռիսկի խմբի մեր քաղաքացիների համար և մյուս խմբերի անձանց ևս հասանելի դարձնելու համար նախարարի հրամանով սահմանվել է այն, որ 18-ից բարձր քաղաքացիները կամավորության սկզբունքով կարող են պատվաստվել: Ընդգծում եմ՝ կամավորության սկզբունքով, պարտադիր ոչինչ չկա»,-ասաց Հռիփսիմե Խաչատրյանը:

07 Մայիս, 2021 11:39
118
; ;