
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանությամ Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում «Գավառ» բժշկական կենտրոնում նորածնի մահվան փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 18-ին, ժամը 08։20-ի սահմաններում նշված ԲԿ-ում Կեսարյան վիրահատության է ենթարկվել Գեղարքունիքի մարզի բնակչուհի՝ 22-ամյա Աննա Խ-ն և տղա է լույս աշխարհ բերել։
Որոշ ժամանակ անց երեխան մահացել է, ու Գավառի բժշկական կենտրոնից երեկ՝ մարտի 18-ին, ահազանգել են ոստիկանության Գավառի բաժին, որ երեխայի հարազատները վիճաբանում են։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլախովությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: