Սերգեյ Փարաջանովի անվան ծառը կզարդարի Թբիլիսիի բուսաբանական այգին
Թբիլիսիի բուսաբանական այգին այսուհետև կզարդարի նաև Սերգեյ Փարաջանովի անվան ծառը: Այգու՝ Տոնինո Գուերայի պուրակում տնկվել է նռան ծառ, որը կկրի Փարաջանովի անունը:

Արարողությանը ներկա են եղել հայ և վրացի մտավորականներ, խոսել են սիրելի ռեժիսորից ու նրա արվեստից:

Բուսաբանական այգու տնօրինությունն էլ շեշտել է, որ այգու այդ հատվածի հետ կապված բարեկարգման մեծ ծրագրեր կան և որ այն դառնալու է զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը:
23 Մարտ, 2021 02:10
610