Պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կբարձրացվի

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 113 «կողմ», 2 «ձեռնպահ» ձայներ:
Գործող օրենսդրությամբ պայմանագրային զինվորական ծառայության մեջ ներգրավվելու, ծառայելու հնարավորություն չկա մի դեպքում՝ 45 տարեկանից հետո, մյուս դեպքում՝ 40-ից հետո: ԼՀԿ-ն առաջարկում է այդ շեմը բարձրացնել մինչև 63 տարեկանը:
ԼՀԿ-ն, սակայն, պատրաստ է քննարկել 63 տարեկանի շեմը իջեցնելու հարցը:
25 Մարտ, 2021 15:44
462
Կենցաղային վեճի ժամանակ պայմանագրային զինծառայողին ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով Ապարանի բնակիչ է կալանավորվել
02 Սեպտեմբեր, 2024 21:14
Ատեստավորման քննությունների գերազանցիկ պայմանագրայինները
14 Հուլիս, 2024 19:39
ԶՈՒ բոլոր զորամասերի պայմանագրայինները մասնակցում են մեկամսյա դասընթացների (տեսանյութ)
02 Հունիս, 2024 17:31
Զինծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի. ՆԳՆ փոխնախարար
20 Մայիս, 2025 12:59