Կորոնավիրուսով վարակվածների թիվը աճում է, կլինի արդյոք լոքդաուն. պարզաբանում է ԱՆ-ը

Հանրապետությունում շարունակում են աճել կորոնավիրուսով վարակման դեպքերը: Այսօր հաստատվել է կորոնավիրուսի 1257 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից փորձեցինք ճշտել, արդյոք կորոնավիրուսի թվերի աճի հետ կսահմանվի լոքդաուն, և թվերը որքան պետք է աճեն, որ այն սահմանվի:
«Դեռ նման հարց չի քննարկվում»,- Araratnews.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ հավելելով. «Որոշումը պայմանավորված է իրավիճակով, դրան համապատասխան որոշում կկայացվի, եթե հարկ լինի»:
Հայկ Մագոյան
25 Մարտ, 2021 12:13
620