
Լրատվության մակարդակն այն աստիճանի է ընկել, որ հանուն մի քանի կոպեկի սկսել են տարածել ֆեյք տելեգրամյան ալիքի հորինված ստերը։ Տարիներ շարունակ հայ սպառողի հաշվին հանրությանը հարստահարածները չեն դիմանում մրցակցությանը, և դրանով է պայմանավորված «Ռան օիլ» ընկերության դեմ սկսված ստի արշավը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է «Սիլ Կոնցեռն»-ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:
« Քանի որ դուք բարբաջում եք ձեր իսկ հորինած ստերը, «Ռան օիլ» ընկերությունն ավելացնում է իր հաճախորդներին։ Կեղծիքներով ու հորինվածքով չեք կարող պահել այն մենաշնորհը, որի հետևանքով հայ վարորդները տարիներ շարունակ ստացել են անորակ վառելիք' դրա դիմաց վճարելով թանկ գին։
ՀԳ. Այսօր Սուքիասյանի մասին ստերն այնքան շատ էին, որ ակամայից հիշեցի «Խոշոր շահում» ֆիլմը. հոգեկան տվայտանքների մեջ արդեն երգում եք»։
❗️❗️❗️Կեցցե «Ռան օիլը», որ հայ հանրությանը հասցնում է ամենաորակով և ամենաէժան վառելիքը. մռմռում են մենաշնորհները,...
Опубликовано Анной Мкртчян Четверг, 25 марта 2021 г.