SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Աբովյան քաղաքում խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ՎԱԶ 21102-ը վարել է Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 77ամյա Պարգև Ղամոյանը, իսկ Toyota Camry-ն վարել է Երևանի բնակիչ՝ 21-ամյա Էրիկ Հարությունյանը։

Վթարի հետևանքով Պ. Ղամոյանը հիվանդանոցում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 64-ամյա Պապ Բաղդասարյանը, Toyota-ի վարորդ Է. Հարությունյանն ու նրա ուղևորուհի՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 19-ամյա  Նանե Ներսիսյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Բյուրեղավանի քաղաքային՝ Անդրանիկ Պետրոսյանի անվան պոլիկլինիկայի շտապօգնության ծառայության բրիգադի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի բժիշկ Վախթանգ Կափյանի, բուժքույր Աննա Գորոյանի գլխավորությամբ նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

759