Ինչպես հաղորդվում է՝ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի պատմական ու երկար հասունացած որոշումը կլինի: Հայոց ցեղասպանության թեմայի մասին ծավալուն հոդված է հրապարակվել հրեական Jerusalem Post պարբերականում:
1915-ին հայ քրիստոնյաների դեմ օսմանցի թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչումից Իսրայելի և շատ այլ երկրների հրաժարումն ու ձախողումը բարոյական առումով աններելի քայլ է:
Պարբերականը նշում է, որ Միացյալ Նահանգներում միայն 2019-ին է ընդունվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Ակնկալվում է նաև, որ ԱՄՆ նախագահը նույնպես կճանաչի այն:
Jerusalem Post-ն ընդգծում է, որ շատ պատմաբաններ Հայոց ցեղասպանությունը դիտարկում են որպես Հոլոքոսթի նախադեպ, և դրա ճանաչման պակասը հաճախ որպես ապացույց է բերվում, թե ինչու Հոլոքոսթի հիշատակումը որոշիչ նշանակություն ունի հետագայում ցեղասպանությունների կանխարգելման գործում: Չնայած ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ ապացույցներին ու ականատեսների վկայություններին, Թուրքիայի՝ կոտորածի համար պատասխանատվություն կրելու կտրականապես մերժման հետևանքով հակասություններ կան ճանաչման շուրջ:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում: