Պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը նախապես հայտարարում է Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ջանքեր գործադրելու մտադրության մասին։
ԱՄՆ նախկին հանրապետական սենատոր Ջեֆ Ֆլեյքը, որը պատրաստվում է դառնալ Թուրքիայում ԱՄՆ դեսպան, հայտարարել է Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ջանքեր գործադրելու մտադրության մասին։
Նա դրական պատասխան է տվել ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեսի հարցին, թե նա ապագայում կմիանա՞ այդ մարմնին և վարչակազմին՝ Հայոց ցեղասպանության հաստատման հարցում:
Ֆլեյքը նաև հաստատել է, որ մտադիր է մասնակցել ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա միջոցառումներին:
Հետաքրքրական է, որ նախկինում, որպես ԱՄՆ կոնգրեսական, Ֆլեյքը չի քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Ֆլեյքը նշել է նաև, որ Թուրքիայի դեմ ամերիկյան պատժամիջոցները չպետք է չեղարկվեն, եթե անգամ Անկարան հրաժարվի С-400-ի ձեռքբերումից։ Նրա խոսքով՝ Անկարայի կողմից ռուսական այդ համալիրների կիրառումը կհանգեցնի նոր պատժամիջոցների։