Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր, փաստաբան Վահան Հովհաննիսյանի գրառմանը, թե առողջապահության նախարարությունը սխալ «հասցեով» քովիդ դրական թեսթերի պատասխան է տրամադրել օգտատիրոջը, ինչն էլ դառնում է վարակի թվերի ձևափոխման պատճառ, պաշտոնապես տեղեկացնում ենք`

Ձեր սքրինշոթում նշված հեռախոսահամարը չի պատկանում մեր համակարգին: Մեր կողմից ուղարկված հաղորդագրություններում, որպես հաղորդագրության ուղարկող նշվում է` ՀՀ ԱՆ-ն։ Այս պարագայում` համաձայն սքրինշոթի` նշված է այլ հեռախոսահամար:

Գուցե ինչ-որ մեկը կատակել է: Ինչպես նաև խորհուրդ ենք տալիս առանց հիմքերի չզրպարտել պետական գերատեսչությանը։

Հարգելի Վահան, տեղեկացնենք նաեև, որ քովիդ դրական թեստի պատասխանի առկայության դեպքում sms հաղորդագրությունն ուղարկվում է ավտոմատ կերպով` Արմեդ համակարգից, նմուշառման ժամանակ տրամադրված հեռախոսահամարին։

30 Մարտ, 2021 13:53
179
; ;