
Նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 31-ին հրամանագիր է ստորագրել, որով Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Ազգային անվտանգության տնօրենի տեղակալ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Անդրանիկ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»:
Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝
Անդրանիկ Սիմոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»։