«Դորիանս» ռոք խմբի անդամները տասը տարվա  դադարից հետո կմիավորվեն և երկրպագուներին կներկայացնեն «Մենք պիդ կանգնինք» երգի տեսահոլովակը:

«Պատերազմի օրերին, երբ ակնհայտ էր, որ մեր փրկությունը մեր միասնական լինելու և համախմբվելու մեջ է, միտք առաջացավ միավորելու մի թիմ, որը գրեթե տասը տարի գոյություն չունի։ Միավորվել և կատարել մի աշխատանք, որը կոգևորի մեր ազգին։ Խոսքս «Dorians»-ի մասին է։ Պատերազմն ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց, և հիմա մենք պարտավոր ենք ոտքի կանգնել հանուն այն տղերքի, որոնք զոհվեցին, հանուն նրանց ընտանիքների, հանուն մեր երեխաների և մեր երկրի ապագայի»,- գրել է պրոդյուսերը:

Նա շեշտել է, որ Վարդան Զադոյանի, Գոռ Սուջյանի, Արման Փահլեվանյանի, Արման Ջալալյանի, Էդգար Սահակյանի, Արտյոմ Մանուկյանի հետ համախմբվել են մեկ գաղափարի շուրջ՝ ցույց տալու, որ դա հնարավոր է:

Գևորգյանի խոսքով՝ մենք ազգովի պարտավոր ենք միավորվել, առավել ևս հիմա։ «Չկիսել ու չկիսվել։ Չատել ու միայն սիրել։ Հարգել զոհերին և միմյանց։ Միայն այսպես մենք կկանգնենք։ Երգը, որը շուտով մենք կներկայացնենք, կոչվում է «Մենք պիդ կանգնինք»: Երաժշտությունը գրել է Գոռ Սուջյանը, խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է»,-այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է պրոդյուսեր Վահագն Գևորգյանը:

02 Ապրիլ, 2021 12:36
48
; ;