ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին» պետական աջակցություն» ծախսային ուղղության շրջանակում Գիտության կոմիտեն հայտարարում է գիտական սարքերի և/կամ նյութերի ձեռքբերման մրցույթ: Գիտության կոմիտեն գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթը կազմակերպում է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանի:

Մրցույթի արդյունքում գիտական սարքերի և/կամ նյութերի ձեռքբերման համար դրամաշնորհներ կտրամադրվեն գիտահետազոտական աշխատանք կատարող երեք երիտասարդ գիտնականներից կազմված խմբերին: Ֆինանսավորման առավելագույն չափը 3 միլիոն ՀՀ դրամ է:

Մրցույթին մասնակցելու հայտն անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել առցանց համակարգի միջոցով (https://forms.gle/bqdevMxr3mvpW5Es9)՝ մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 23:59-ին):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի գիտության քաղաքականության վարչության գիտության քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնից աշխատանքային օրերին՝ ժամը 14:00-17:00-ին, հեռ.` 21-01-40 (119):

Այլ մանրամասներ և հրավերի փաթեթը՝ http://scs.am/am/30-03-2021-4 հղմամբ:

02 Ապրիլ, 2021 14:10
158
; ;