ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի և մարզային տարածքային ստորաբաժանումներն այսօր վաղ առավոտից իրականացրել են ուժեղացված լայնածավալ ստուգայց ողջ հանրապետությունում։

Ուշադրության կենտրոնում Covid-անվտանգության կանոնների պահպանումն է՝ սկսած հանրային տրանսպորտի դիսպետչերական կետերից մինչև ուղևորատար տրանսպորտային միջոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, առևտրի մանրամեծածախ կենտրոններ, փակ արտադրական տարածքներ, դեղատներ և բուժհաստատություններ։

Այս մասին տեղեկացնում է Տեսչական մարմինը: Համաժամանակյա ուժեղացված ստուգայցի ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնց հիմքով հարուցվել են վարչական վարույթներ։ Տրվել են նախազգուշացումներ՝ խնդիրներն անհապաղ վերացնելու վերաբերյալ։ Կիրառվել են նաև տուգանքներ։

Ստուգայցերը շարունակվում են. դրանցում փոխօգնության կարգով ընդգրկված են ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի,  Կրթության տեսչական մարմնի, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի մասնագիտական խմբերն ու Ճանապարհային ոստիկանության ծառայողներ։

533