
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովը Araratnews.am-ի թղթակցի հետ զրուցել է հավաքականի՝ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ռումինացիների նկատմամբ 3։2 հաշվով տարած հաղթանակի մասին։
Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստան֊Ռումինիա հանդիպումը։ Սպասելի՞ հաղթանակ էր։
Վերջին խաղերից, վերջին հաղթանակներից հետո, այո, մեծ սպասելիքներ ունեի։ Թիմը լավ պատրաստված էր։
Ի՞նչ կասեք մեր Էդուարդ Սպերցյանի նորամուտի և նրա ցուցաբերած խաղի մասին։
Ստացված գոլ խփեց՝ վաստակելով 11 մ և շատ լավ մտավ խաղի մեջ։ Իմ կարծիքով՝ նա դեռ երկար տարիներ օգուտ կտա հավաքականին։
Հայաստանը դուրս կգա՞ J խմբից։
Բոլորիս ցանկությունն է մեր հավաքականին տեսնել աշխարհի, Եվրոպայի առաջնությունում։ Առջևում մեր հավաքականին դժվար խաղեր են սպասվում։
Վերջին երեք հանդիպման ընթացքում ո՞ւմ խաղը ավելի շատ հավանեցիք և ինչո՞ւ։
Բոլորն էլ լավ էին խաղում։ Չեմ կարող առանձնացնել որևէ մեկին։
Ի՞նչ կասեք Խոակին Կապառոսի մասին։
Կարող եմ ասել միայն դրականը, քանի որ նա թարմություն է բերել Հայաստանի ազգային հավաքական։
Ռումինացիների մասին․․․
Ունեն բավականին լավ թիմ անհատական ֆուտբոլիստներով։ Հատուկ կառանձնացնեմ դարպասապահին։
Հեղինակ՝ Թագուհի Մանուկյան