Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում սկսվել է 22 եգիպտական փարավոնների մումիաների տեղափոխման արարողությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

Եգիպտոսի 22 հին թագավորների զմռսված մարմինները հանդիսավորությամբ դուրս են բերվում Եգիպտոսի ազգային թանգարանի շենքից, որը գտնվում է Կահիրեի կենտրոնում՝ Թահրիր հրապարակում:

Սարկոֆագների՝ հին նավակների տեսքով ձևավորված երկար երթը ուղեկցում են հին եգիպտական հագուստով հսկիչ-հեծյալները:

Թափորը պետք է կլինի անցնի շուրջ հինգ կիլոմետր: Երթի հիմնական ուղին Նեղոսի երկայնքով է, նպատակակետը Կահիրեի հնագույն Ֆուստատ շրջանում գտնվող Եգիպտական քաղաքակրթության նորակառույց ազգային թանգարանն է:

Տեղափոխված մումիաների մեջ կան տասնյոթերորդից քսաներորդ տոհմերի 18 փարավոնի և չորս թագուհու մարմիններ: Այդ թվում՝ սարսափազդու և փառաբանված թագավորներ և նվաճողներ Ռամզես II, Թութմոս III և Սեթի I փարավոնները: Շաբաթ օրը Եգիպտոսի հայտնի թագուհի Հաթշեպսութը նույնպես «իր նոր տուն» կտեղափոխվի։

 

1130