Արմավիրի մարզպետը հանդիպում է ունեցել «Հայ միասնության խաչ» ԲՄՀԿ-ի հիմնադիրի և «Եզդիների կողքին» նախաձեռնության  հեղինակի հետ: Այս մասին տեղեկանում ենք մարզպետի պաշտոնական ֆեյսբուքյան էջից:

«Այսօր հանդիպում եմ ունեցել «Հայ միասնության խաչ» ԲՄՀԿ-ի հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի և «Եզդիների կողքին» նախաձեռնության հեղինակ Գրետա Ալեքսանյանի հետ:

Հանդիպմանը Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի հետ քննարկել ենք Արմավիրի մարզում զբոսաշրջության զարգացմանն ուղղված համագործակցային մի շարք հարցեր, իսկ Գրետա Ալեքսանյանի հետ՝ Եզդիական կրթամշակութային կենտրոնների ստեղծմանն ուղղված կազմակերպչական բնույթի մանրամասներ։

Վստահ եմ, որ այսօրվա հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կարճ ժամանակահատվածում կյանքի կկոչվեն և կարևոր նշանակություն կունենան մարզում տուրիզի զարգացման և կրթամշակութային կյանքի ակտիվացման գործում»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

478